17:58   18-05-2021
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Թանգարանային գիշեր» միջոցառումը մեկնարկեց խեցեգործությանը նվիրված գիտական զեկուցմամբ
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում նախատեսված «Թանգարանային գիշեր» միջոցառումը մեկնարկեց խեցեգործությանը նվիրված գիտական զեկուցմամբ, որը ներկայացրեց թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին եւ զեկույցն ունկնդրեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ Թանգարանում պահվող խեցեգործական իրերի ցուցադրություն էր կազմակերպվել ինչպես մուտքի մոտ, այնպես էլ դահլիճում, որտեղ ներկայացվում էր զեկուցումը։

Ինչպես միջոցառման բացման ու շնորհավորանքի խոսքում նշեց թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում պահվում է պատմագիտական նշանակության 9383 նմուշ, որոնց մեջ իրենց բացառիկ տեղն ունեն խեցեգործական իրերը, որոնք հայտնաբերվել են Գեղարքունիքի մարզի հնագույն դամբարաններում իրականացված պեղումների, շինարարական աշխատանքների ընթացքում կամ սերնդեսերունդ պահպանվել եւ թանգարանին են փոխանցվել տարբեր մարդկանց միջոցով։  

«Խեցեգործական ու պատմագիտական մյուս իրերըորոնք պահպանվում են մեր ցուցանմուշներումթվագրվում են Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից մինչեւ նոր ու նորագույն ժամանակներ։ Այդ արժեքների պահպանությունը մեր սրբազան պարտքն ու պարտականությունն էորը փորձում ենք իրականացնել անխափան ու դրանք անաղարտ կերպով փոխանցել գալիք սերունդներին»,-ներկայացրեց Բյուրեղիկ Հովեյանը։

Զեկուցող Մանյա Չարվադարյանը մանրամասնորեն ներկայացրեց  խեցեգործության սկզբնավորման ու զարգացման ժամանակագրությունըտեսակներըկիրառությունը ինչպես կենցաղումայնպես էլ շինարարության ու արվեստի մեջ։  

Loading...