14:51   20-05-2021
Ինչպես Շուշին, այնպես էլ Սևանը Ալիևի երազանքն է. Վերին Շորժային նույնքան ուշադրություն դարձնենք, որքան Սյունիքին
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանն ու Պակիստանը վաղուց պատերազմական
իրադրությունում են. ատելությունն իրար հանդեպ աննախադեպ է, բայց այդքանով հանդերձ
բավարարվում են սահմանային բռնցքամարտով և հակված չեն միջադեպերը տաք փուլ տեղափոխել:
Այսպիսինն է լինելու պատկերը նաև հայ-ադրբեջանական սահմանին: Գուցե կա տպավորություն,
թե ուժեղ Ադրբեջանն ինչու պիտի առաջ գալու ցանկությունը զսպի, պատերազմում հաղթելու
համար ֆինանսկան լուրջ ծախսեր են պետք, նոր զինտեխնիկա, մասնագիտական ներուժ. այնպես
չէ որ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի կորուստները քիչ են, այնպես չէ, որ առաջնագիծը
իդեալական կահավորել է:  Պետք է կամք գործադրենք,
սադրանքներին պատշաճ պատասխանենք, որ Ալիևն անընդհատ խուսափի պատերազմի տաք փուլից: 

Loading...