09:51   10-06-2021
Սվերդլովի մարզում ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ․ կան զոհեր
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Սվերդլովի մարզում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ։ Տուժել է 15 մարդ, որից 6-ը մահացել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

Վթարի պատճառ է հանդիսացել արգելակների խոտանը։ Դեպքը տեղի է ունեցել Գորնի բնակավայրի Կալինինա փողոցում՝ գործարանի անցակետի մոտ գտնվող կանգառում։ Մինչ այնտեղ գտնվող մարդկանց վրաերթի ենթարկելն ավտոբուսը բախվել էր ձեռնարկության դարպասներին։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...