09:52   10-06-2021
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կստորագրեն
Թողնել մեկնաբանություն

Ինդոնեզիան և ԵԱՏՄ-ն ավարտում են բանակցություններն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ մասին փաստաթուղթը կստորագրվի 2021 թվականի սեպտեմբերին։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Մուհամմադ Լութֆին։

Նախարարի խոսքով՝ համաձայնագրի կնքումը մեծ նշանակություն ունի իրենց տարածաշրջանի և Եվրասիայի հյուսիսի միջև հարաբերությունների զարգացման համար։

Նա նշել է նաև, որ իր երկիրը հետաքրքրված է Սախալինի նավթահանքերի համատեղ մշակմամբ, քանի որ Ինդոնեզիայի պաշարները կրճատվում են, իսկ սպառման մակարդակը՝ կայուն աճում։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...