09:53   10-06-2021
Հնդկաստանում բնակելի շինություն է փլուզվել․ կա առնվազն 11 զոհ
Թողնել մեկնաբանություն

Առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել հնդկական Մումբայ քաղաքի Մալադ-Ուեսթ շրջանում 4 հարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է Mumbai Mirror-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել մի քանի տասնյակ մարդու։ Որոնողափրկարարական օպերացիան շարունակվում է։

Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել անձրևի պատճառով։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...