11:42   10-06-2021
Մյանմայում ինքնաթիռի կործանման հետևանքով 12 մարդ է մահացել
Թողնել մեկնաբանություն

Մյանմայի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մանդալայ քաղաքի մոտակայքում գտնվող լեռնային տեղանքում։ Վթարի հետևանքով 12 մարդ է մահացել, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի ընդդիմադիր լրատվական հարթակին։

Աղետը տեղի է ունեցել Պյին-ու-Լվին լեռնային շրջանում գտնվող ռազմաբազայի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 16 մարդ, նրանցից 12-ը մահացել են: Ինքնաթիռի կործանման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։

Գործակալությունը հաղորդում է, որ մեկ այլ ընդդիմադիր հարթակ հաղորդում է 8 զոհի մասին, իսկ աղետի պատճառ են դարձել վատ եղանակային պայմանները։ Ինքնաթիռում կարող էին լինել բարձրաստիճան զինվորականներ։

Loading...