13:57   10-06-2021
Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ-ականներից 16-ը բերվել են ոստիկանություն
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ կառավարության շենքի դիմաց իրազեկման և բողոքի ակցիա իրականացնող Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի անդամներից 16-ը բերվել են ոստիկանություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նրանք ոստիկանություն են բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:

Loading...