17:40   10-06-2021
Թշնամու՝ Կութի հատվածում գտնվելը Սևանը «Գյոչկա» դարձնելու օպերացիայի մի մասն է. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանն այսօր առվազն երկու խնդիր է լուծում. նախ փորձում է ստեղծել իր անվտանգության գոտին, կամ էլ սադրանքներ հրահրելով ստիպում է անակնկալ կերպով չհրաժարվել ստորագրած համաձայնագրի կետերից: Երբ hայ-ադրբեջանական սահմանային հատվածներում գրանցվեցին առաջին միջադեպերը, դրանց պետք էր պատասխանել զենքով: Այդ դեպքում ավտոմատ կերպով կսկսեր գործել հայ-ռուսական պայմանագիրը. ՌԴ չարձագանքման դեպքում կասկածի տակ կդրվեր նրա՝ ռազմական դաշնակից լինելու պոտենցիալը:

Այս ամենի փոխարեն մենք լսում ենք Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չսկսելու մասին քաղաքական հայտարարություններ: Հասարակությունը պետք է հասկանա, որ մինչ այսօր Վերին Շորժայի Կութի հատվածում թշնամու գտնվելը, Սևանը «Գյոչկա» դարձնելու օպերացիայի կարևորագույն քայլերից մեկն է:

«Հետախույզի օրագիրը» հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը խոսել է չկրակելու հրամանի, սառցապատ լեռներում ծառայել-չծառայելու և սահմանային այլ խնդիրների մասին:


Loading...