11:28   14-06-2021
Կիբերանվտանգության խնդիրն այսօր ամենակարևորներից մեկն է. Պուտին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կիբերանվտանգության խնդիրը ժամանակակից աշխարհում ամենակարևորներից մեկն է, քանի որ հաքերները կարող են անջատել ամբողջ համակարգերը, ինչը սպառնում է ծանր հետևանքներով: Այս մասին նա ասել է Россия-1 հեռուստաընկերության Москва. Кремль. Путин հաղորդմանը տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է Смотрим կայքում:

«Կիբերանվտանգության խնդիրն այսօր ամենակարևորներից մեկն է, քանի որ ամբողջ համակարգերի ցանկացած անջատում շատ ծանր հետևանքների է հանգեցնում, և դա պարզվում է՝ հնարավոր է», – բացատրել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի արտահանձնել կիբերհանցագործներին ԱՄՆ, եթե ամերիկյան կողմը ևս նման հանցագործներին արտահանձնի Ռուսաստանի Դաշնությանը:

Loading...