11:49   14-06-2021
Image Description
Թուրքիայի փոխնախագահը ընդդիմությանը մեղադրել է Մարմարա ծովում ծովային լորձի առաջացման համար
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությանը (ԱՀԿ) մեղադրել է Ստամբուլի մերձակայքում գտնվող Մարմարա ծովում ծովային լորձի առաջացման համար:

«Ակնհայտ է, որ ԱՀԿ-ի մտածելակերպն է հանգեցրել այս իրավիճակին», - գրել է Օքթայը Թվիթերում՝ տեղադրելով ծովի ափերին հասած՝ ծովային օրգանիզմներից անջատվող միացություններից կազմված լորձային սուբստանցիայի լուսանկար:

ԱՀԿ-ն ղեկավարում է Ստամբուլը 2019 թվականից՝ նախագահ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) եւ դրա իսլամիստական նախորդի 25 տարվա ղեկավարությունից հետո:  

Անցյալ շաբաթ Էրդողանը խոստացել է երկրի ափերը փրկել ջրերում կուտակված ծովային լորձից, որոնք կուտակվելով՝ վնաս են հասցնում ծովային կյանքին եւ ձկնորսական արդյունաբերությանը:

Մասնագետների կարծիքով՝ Սեւ եւ Էգեյան ծովերը միացնող Մարմարա ծովի հսկայական տարածքներում լորձի տարածման պատճառը աղտոտվածությունն ու կլիմայի փոփոխությունն են: Թուրքիայի ափամերձ հատվածում առկա լորձային զանգվածը համարվում է պատմության մեջ ամենամեծը:

Էրդողանը ծովային լորձի առաջացման պատճառ է համարում ծով լցվող չմաքրված կեղտաջրերը, ինչպես նաեւ ջերմաստիճանի բարձրացումը: 

Loading...