18:00   16-06-2021
Էրդողանը չհիշեցրեց Բայդենին Ապրիլ 24-ի որոշումը. Ինչու՞. ի՞նչ են խոստացել համակերպվելու դիմաց.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Չնայած Էրդողանի` Շուշի այցը փոխշահավետ էր, թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի համար, այնուամենայնիվ Թուրքիայի նախագահը գնաց Ալիևի խնդրանքով: Դրանով ևս մեկ անգամ Ադրբեջանը ցույց տվեց միասին աշխատելու փաստը: Մինչ այդ Էրդողանը հասցրել էր Բայդենի հետ հանդիպել, նրանց զրույցից սակայն Էրդողանն այդքան էլ գոհ չի մնացել: Գոհ չլինելու պատճառները շատ են, բայց Բայդենի առաջ Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստը չդնելը կասկածներ է առաջացնում: Փաստորեն Թուրքիան կուլ տվեց դա: 

Թուրքիան հենց այնպես ոչինչ չի անում: Հայոց Ցեղասպանության հետ հեշտ համակերպվելը պետք է նշանակի հետևյալը՝ Թուրքիային շատ խոշոր դիվիդենտներ են խոստացել: 

«Կիսալուսնի մայրամուտը» հաղորդման հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Էրդողանի՝ Շուշի այցից, Բայդենի հետ հանդիպման արդյունքներից և թուրքական թաքնված քաղաքականությունը հայ հասարակությունում չգիտակցելու միտումից:


Loading...