17:18   18-06-2021
Բարեվարքություն. գործարար աշխարհ մտնելու կարևորագույն բանալիներից մեկը. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Գործարարության մեջ բարեվարքությանը կարևորագույն նորմ է, որը պիտի պահպանվի։ Գևորգ Պողոսյանը հաղորդման ժամանակ ներկայացրեց հարցում, ըստ որի, ՀՀ-ում շատ գործարարներ, անգամ, տեղյակ չեն տերմինի նշանակությունից։ Տեղեկացված մասն էլ վստահ է՝ ազդեցությունը ակնհայտորեն դրական է։ Բարեվարքությունը այն է, ինչը պետություն-գործարար շփումը դարձնում է անկաշկանդ և ավելի վստահ։ Սամվել Գևորգյանի խոսքով՝ կան դեպքեր, երբ գործարարը չի լսել տերմինի մասին, բայց և այնպես, առաջնորդվում է հենց այդ կանոններով։ Միևնույն ժամանակ պետք է հստակեցնել՝ բարեվարքության համաչափ տարածումը կարևոր է. պիտի դրանով առաջնորդվեն բոլորը։ Հակառակ դեպքում մեկը կլինի բարեվարք, ֆինանսապես տուժող, մյուսը ոչ բարեվարք, բայց շահող։ Խաղի կանոնների սահմանման գործընթացը պետությանն է, շեշտում է Նարեկ Ալեքսանյանը, և գործարարը պիտի ունենա մտքում մի հարց՝ ինչու՞ ես պիտի խաղամ այս կանոններով, ի՞նչ կտա այն ինձ։ Բարեվարքությունը չդարձնելով դրոշակ՝ գործարարը պիտի զգա հասարակության հանդեպ պատասխանատվությունը:

Loading...