09:56   20-06-2021
Image Description
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ շուտով կվերադառնա Մոսկվա
Թողնել մեկնաբանություն

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը հայտարարել է, որ առաջիկայում կվերադառնա Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ և ԱՄՆ դեսպանները կվերադառնան իրենց աշխատանքին:
Պուտինը նշել է, որ դեսպանների վերադարձի ժամկետների հստակեցումն ընդամենը տեխնիկական հարց է: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը ավելի վաղ խորհրդակցությունների համար ժամանել էին իրենց երկրներ:
«Կարևոր գագաթնաժողովից հետո ես սպասում եմ  իմ շուտափույթ վերադարձին Մոսկվա,որպեսզի ղեկավարեմ ՌԴ-ում ԱՄՆ ուժեղ դիվանագիտական ներկայացուցչությունը և ստանձնեմ  Ժնևում նախագահ Բայդենի կողմից նախանշված հանձնարարականների կատարումը: Այդ հանձնարարականները վերաբերում են ռազմավարական կայունությանը, մարդու իրավունքներին և ՌԴ-ի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններին»,- Սալլիվանի խոսքերը մեջբերել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի  իր էջում:

Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հաջորդ աշխատանքային շաբաթն արդեն Վաշինգտոնում կանցկացնի:

Loading...