10:01   20-06-2021
Image Description
Դատարանը բավարարեց Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը
Թողնել մեկնաբանություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը։ «Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը, և պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վարդևանյանը։

Ավելի ուշ Չարչյանի մյուս փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալն արդեն ազատության մեջ է:

Loading...