14:52   20-06-2021
Image Description
Արման Բաբաջանյանը հնարավոր վարկած առաջ քաշեց իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ
Թողնել մեկնաբանություն

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն՝ իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ հնարավոր վարկած առաջ քաշեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաբաջանյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Նախօրեին Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է մեր դաշինքի առաջին եռյակին: Չի բացառվում, որ այդ կրակոցը նախազգուշական է: Մենք աննկուն ենք, մեր կամքը հնարավոր չի որևէ կերպ բեկել: Շարունակում ենք մեր աշխատանքը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անվարան կերպով մասնակցեն ընտրություններին»,- նշեց Բաբաջանյանը:

Անդրադառնալով տեղեկությանը, որ իր անունից հաղորդագրություն էր տարածվել, թե մեքենայի վրա կրակողն իրենց դաշինքից է, Բաբաջանյանը կեղծիք և սուտ որակեց այդ ամենը:

«Հանցագործը դեռ չի հայտնաբերվել, մեքենաս էլ այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Այս պահին դեռ աշխատանքներ են տարվում»,- նշեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորողը:

Loading...