18:00   22-06-2021
Պուտինի ոտքերի շարժումը և Լավրովի խուլ ու համր վիճակը. Բայդենի հետ հանդիպումը լարված է անցել. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Պուտին Բայդեն հանդիպումը իր բնույթով նոր աշխարհակարգի ստեղծման երկրորդ փուլն է: Իրանի մուտքը համաշխարհային նավթային և գազային շուկա, կարող է տարածաշրջանում փոխել նավթի գլխավոր մատակարարին, Հայաստանին դարձնելով տարանցիկ երկիր, ինչը չի կարող չանհանգստացնել Պուտինին: Լավրովի սովորական դարձած ժպիտի բացակայությունը և Պուտինի անթաքույց հուզմունքը փաստում են՝ հանդիպումը բավական լարված է անցել: Նախատեսվածից 2 ժամ ավել տևած հանդիպմանը Ռուսաստանին 3-6 ամիս ժամանակ է տրվել որոշ հարցերի կոնկրետ պատասխաններ տալու համար, իսկ Բայդեն Պուտին առանձնազրույցը թույլ է տալիս ենթադրել՝ եղել են նաև հարկադրանքներ:

Պուտին-Բայդեն հանդիպումից մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ու հետևանքները. այս ամենի մասին է խոսել «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, դիվանագետ Արա Պապյանը:

Loading...