16:14   22-06-2021
Ռոբերտ Քոչարյանն իրեն դժվար է պատկերացնում օրենսդիր մարմնում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ երկրորդ նախագահ«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը դեռ չի որոշել՝ վերցնել պատգամավորի մանդատը, թե ոչ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կվերցնի՞ պատգամավորական մանդատը, Քոչարյանը պատասխանեց, որ ինքն իրեն գործադիր իշխանության մարդ է համարում, դժվար է իրեն պատկերացնում օրենսդիր մարմնում։

«Իմ թիմի մի մասը կարծում է, որ ես պետք է լինեմ խորհրդարանում, օգտագործեմ այդ ամբիոնը քաղաքական պայքարի համար: Մյուս մասը կարծում է, որ պետք չէ: Ես նման ցանկություն չունեմ, ես հակված եմ դա չանելու։ Դեռ վերջնական չեմ որոշել: Պետք է որոշում կայացնել սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի: Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը: 

Loading...