16:15   22-06-2021
Թուրքիայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 22-ին Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01:14-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 40կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Բոդրումում, Քուշադասըում, Մարմարիսում, Դիդիմում և Այդընում:

Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5․5 բալ։

Loading...