17:06   22-06-2021
Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի համագործակցությունը ՀՀ-ի նոր խորհրդարանի հետ
Թողնել մեկնաբանություն

 Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցությունը Հայաստանի ընտրված խորհրդարանի հետ՝ հույս հայտնելով, որ

Հայաստանի նոր ղեկավարությունը ևս կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Մատվիենկոն այս մասին  հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես հույս ունեմ, որ և´ Հայաստանը, և´ Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես շահագրգռված կլինեն շարունակել ՌԴ-ի հետ տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական համագործակցությունը, այդ թվում միջխորհրդարանական փոխգործակցությոընը», - ասել է Մատվիենկոն:

 «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա դրանք առայժմ նախնական են։ Գիտեք, որ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն առաջին տեղեկություններով հայտնի է, որ կհաղթեն այն քաղաքական ուժերը, որոնց հետ ՌԴ-ն արդեն աշխատել է վերջին տարիներին, որոնց հետ կազմակերպվել են աշխատանքային շփում, համագործակցություն, այդ թվում ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», - ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը։

Loading...