17:08   22-06-2021
«Թուրքական հոսքը» ժամանակավորապես դադարեցնում է գազի մատակարարումը
Թողնել մեկնաբանություն

«Թուրքական հոսքով» գազի մղումը դադարեցվել է ամենամյա սպասարկման և ախտորոշման պլանային աշխատանքների համար, որը տեղի կունենա հունիսի 22-ից հունիսի 29-ը:

Ինչպես ավելի վաղ նշել էր ծովային գազատար համակարգի օպերատոր South Stream Transport B.V.-ն, աշխատանքները կիրականացվեն իրենց կողմից:

Թուրքական հոսքը բաղկացած է 15,75 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ երկու գծերից, որոնք ռուսական գազը տեղափոխում են Սև ծովով: Առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողներին, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ գազ մատակարարելու համար:

Մասնավորապես, այժմ Բուլղարիայի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի սպառողներին մատակարարումները իրականացվում են «Թուրքական հոսքի» միջոցով:

Loading...