17:56   22-06-2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին ընդունել է  «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Քննարկվել է վարվող քաղաքականության մեջ արտախորհրդարանական ուժերի մոտեցումները լսելի դարձնելու ձևաչափի հարցը։ Հանդիպման արդյունքում այս կամ այլ հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Loading...