17:58   22-06-2021
Սա Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ևս մեկ լեգիտիմ հնարավորություն է. Էստոնիայի ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Էստոնիայի արտգործնախարարությունը Հայաստանին շնորհավորել է խորհրդարանի մրցակցային ու խաղաղ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Թվիթերի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որում մասնավորապես ասվում է.

«Սա Նիկոլ Փաշինյանի համար երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու, պատերազմից տուժած երկիրը վերականգնելու և հասարակության պառակտումը վերացնելու գործընթացը շարունակելու ևս մեկ լեգիտիմ հնարավորություն է»,- ասվում է Էստոնիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Loading...