13:11   23-06-2021
Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ հրաժարվել «Sea Breeze-2021» զորավարժություններից
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը կոչ Է արել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներին՝ հրաժարվել Սեւ ծովում Ուկրաինայի հետ համատեղ զորավարժությունների անցկացումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Sea Breeze-2021» զորավարժությունների մասշտաբայնությունը եւ ակնհայտ ագրեսիվ բնույթը ոչ մի ձեւով չի համապատասխանում Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության իրական խնդիրներին: Մեծացնում են չկանխամտածված միջադեպերի ռիսկերը: Խրախուսում են ռազմամոլական տրամադրությունները Կիեւում»,-ասվում Է դեսպանության հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:

«Համառորեն կոչ ենք անում ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին՝ հրաժարվել Սեւ ծովում ռազմական գործողությունների կատարելագործումից: Հունիսի 22-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել Է այն մասին, որ ամերիկյան ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը կմասնակցի «Sea Breeze-2021» զորավարժություններին, որոնք ԱՄՆ-ը Սեւ ծովում անցկացնելու Է Ուկրաինայի հետ համատեղ:

Վարժանքներին պլանավորում Է գործարկել շուրջ 40 մարտական նավ: Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցները եւ գործընկեր երկրները:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտարարել Է, որ ռուսաստանցի զինվորականներն ուշադիր հետեւում են «Sea Breeze-2021» վարժանքների նախապատրաստմանն ու անցկացմանը, որոնք տեղի են ունենալու հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 10-ը:

Նրա տվյալներով, վարժանքների հիմնական մասնակիցներն են՝ Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան, Լատվիան եւ գործընկեր երկրները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...