17:56   23-06-2021
Էրդողանը հիմա էլ Ախալցխան է ուզում. ուրեմն սպասենք գործողությունների թեկուզ տասնամյակներ անց. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Ծավալապաշտ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Ախալցխան էլ է իրենցը: Պատմությունը ցույց է տալիս՝ եթե Թուրքիայից ինչ-որ ազդանշան է գալիս ուրեմն պետք է սպասել նաև գործողության: Եթե անգամ դրա համար պահանջվեն տասնամյակներ: Էրդողանը շատ լավ գիտի, որ դա հայկական հող է, բայց ուզում է մինչև իսկ իր մահվան վերջին օրը իրագործել սեփական պլանների մեծ մասը: Այսօր վրացիներն ավելի վտանգված են(թուրքացված Բաթումը վառ օրինակ է), սակայն թուրքական փողերը ստիպում են նրանց լուռ մնալ: Հայ և վրացի ժողովուրդը կանգնած են թուրքական ահագնացող սպառնալիքի առաջ, մինչդեռ վրացիների հետ մեր աշխատանքը համարյա զրոյական կետում է՝ նախևառաջ վրացերեն լեզվին չտիրապետելու պատճառով:


«Կիսալուսնի մայրամուտը» հաղորդման հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը այս անգամ խոսել է թուրք-վրացական հարաբերությունների մասին:

Loading...