18:00   29-06-2021
Դպրոցականները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ
Թողնել մեկնաբանություն

Մեկնարկում  է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի դերասանների հետ։

Դերասանի վարպետության դասերը կանցկացնեն Դավիթ Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Լիլի Էլբակյանը, Ստեփան Ղամբարյանը։

«Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանի աշակերտներ։ Մասնակցությունը ծրագրին անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մրցութային կարգով։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել մասնակցության հայտն ու մոտիվացիոն նամակը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1H9Nc0VwNfREryHrbb3DZLQz.../edit :

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ [email protected], 010-52-57-72:

Loading...