12:37   30-06-2021
Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կնվիրի հանրահայտ դիրիժոր Ռիկարդո Մուտիին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Ռիկարդո Մուտիի Հայաստան այցի առթիվ համերգ կնվիրի նրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն, որին ներկա կլինի Մուտին, տեղի կունենա հուլիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան:

Իտալիայից ժամանած համերգի մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Մայա Օհանյանը, առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:

Համերգը կանցնի «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):

Ռիկարդո Մուտիի այցի ընթացքում հուլիսի 4-ին միջազգային բարձր հեղունակություն վայելող Ռավենա փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ՝ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Երևանի օպերային թատրոնում՝ «Եղբայրության կամուրջ՝ արվեստի և մշակույթի միջոցով» խորագրի ներքո: Ռավենա փառատոնն այս տարի նվիրվում է պոետ, փիլիսոփա և մեծ մտածող Դանթե Ալիգիերիի 700-ամյակին:

Loading...