16:45   30-06-2021
Պոմիդորից մինչև Բայրաքթար. Ինչպես բանջարաբոստանային Թուրքիան դարձավ ռազմարդյունաբերող.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Դեռ երեկ, ասեղ չարտադրող Թուրքիան այսօր արդեն ռազմարդյունաբերությամբ է զբաղվում: Անգամ պետական ծրագրով իր ուսանողները կարող են Եվրոպայում անվճար ուսում ստանալ այդ ոլորտում: Էրդողանի փեսան՝ Բայրաքթարը ևս այդ ուսանողների շարքում էր, որն ավարտելով ուսումը վերադարձավ Թուրքիա և հիմնեց համանուն անօդաչուների արտադրություն: Էրդողանն ի տարբերություն մեզ, լավ հասկացավ, որ հենց անօդաչուներն են մերօրյա հիմնական զինատեսակը: Արդյունքում շահեց թե՛ Բայրաքթարների ընտանիքը ֆինանսապես և թե՛ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը: Ներկրվող դետալներից արտադրանք ստացող Թուրքիան այսօր արդեն փորձում է զարկ տալ սեփական արտադրությանը, որը կարծես թե հաջողվում է: 

Թուրքիայի հարցերով փորձագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է թուրքական արդյունաբերության՝ մասնավորպես ռազմարդյունաբերության  մասին:

Loading...