12:02   01-07-2021
Քվեարկությունը ավարտված է, ընտրական գործընթացը՝ ոչ. Ի՞նչ փոփոխության սպասել. «Թարմ ուղեղով»` Վարդան Բալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Այն, որ Փաշինյանը կլինի առաջատարը ակնհայտ էր։ Նման տոկոսային հարաբերակցությամբ արդյունքները, սակայն զարմացրեցին շատերին։ Ըստ քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի, իշխանության մոտ կար լավ պատրաստվածություն։ Փոքր խաղացողներին պատկերը այլ էր. ԼՀԿ-ն սխալ գործելաոճով էր առաջնորդվում, չկար համակարգված և մշակած քարոզարշավ։ Անցողիկ շեմը չհաղթահարեց նաև Գ. Ծառուկյանի թիմը։ Բալյանը նշում է՝ սա քաղաքական դաշտում տեկտոնական տեղաշարժ էր։ Նրանց անկումը հիմք էր ստացել դեռևս 2017թ.֊ին։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա կրկնում է բոլոր ընտրական այն սցենարները, որոնք մենք տեսել ենք տարիներ շարունակ։

Loading...