16:40   08-07-2021
Մայր Հայաստանը Արցախի կողքին է. ինչքան այցերը շատ, այդքան արցախահայության թիկունքը ամուր. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Արցախ այցելելու վախը դեռևս վերջնական չի մարել: Մարդկանց մոտ անհանգստության, անապահովության զգացումը առաջացել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ոչ մարդկային վերաբերմունքից: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վստահ է՝ մեկ անգամ այցը կփոխի ամեն բան: Պիտի կոտրել այդ վախի զգացումը: Անդրադառնալով հենց Արցախում բնակվողների հոգեբանական վիճակին, Ստեփանյանը նշում է՝ անգամ խաղաղապահները զարմացած են, թե ինչ ոգևորությամբ են մարդիկ վերադառնում իրենց տներ՝ անկախ անվտանգային սպառնալիքներից: Այսօր հատկապես գոտեպնդող կլինի հենց Մայր Հայաստանից այցերը Արցախ: Պիտի աշխարհին ցույց տալ, որ աշխարհասփյուռ հայությունը կանգնած է հանուն Արցախի հայկականության:

16:31   16-05-2022
Loading...