12:00   12-07-2021
Նեյրոմարքեթինգ. սպառողի ռեակցիան կարող է լաբորատոր փորձաքննության ենթարկվել. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Լաբորատոր գործիքների կիրառմամբ այսօր հնարավոր է մինչև ապրանքը շուկա դուրս հանելը, տեսնել դրա ազդեցությունը սպառողի վրա: Հստակ մեթոդաբանությանբ փորձարկումների միջոցով, կարող է պարզ դառնալ, թե ապրանքի այս կամ այն գույնը ինչ հույզեր է առաջացնում: Որքանով է համը ազդում գնման վերջնական արդյունքների վրա: Նույնիսկ թեստավորման փուլում գտնվող ապրանքի գովազդը կարող է անցնել փորձաքննություն. տարբեր սարքերի միջոցով ստուգվում են գովազդի ակնդիրների սրտի զարկերը, պարզելու համար դրանց ազդեցությունը դիտորդների լայն զանգվածի վրա:

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը խոսել է Նեյրոմարքեթինգի մասին:

Loading...