ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չգնացին Շուշի: Ալիևի՝ Շուշին իբրև Ադրբեջանի մաս ճանաչելու խաղին չմասնակցելով ԵԱՀԿ-ն հասկացրեց՝ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ: Ռուսական կողմի բացակայությունը, սակայն, ուներ այլ դրդապատճառ. խնդիրը Վաշինգտոնում էր: Չմոռանանք Պուտին-Բայդեն հանդիպումը, որից հետո Սպիտակ տունը իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշեց, որ քննարկվել է նաև Արցախի խնդիրը, մինչդեռ պաշտոնական Ռուսաստանը լուռ էր: Ակնհայտ է՝ ՌԴ-ն չի ուզում ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ավելորդ անգամ լարել։ Առջևում Պետդումայի ընտրություններն են, իսկ Ռուսաստանում իշխանություն-ժողովուրդ խմորումները գլուխ են բարձրացրել և դեռ մեծ աղմուկ են հանելու:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը խոսել է Ալիևի դավադիր խաղերի, Մոլդովայում և ՌԴ Պետդումայում սպասվող ընտրությունների մասին: