11:57   21-07-2021
Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով
Թողնել մեկնաբանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել», - նշված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 19-ին, սահմանային իրադրությունը լարված է եղել Նախիջևանի ուղղությամբ՝ Երասխ գյուղի հատվածում: ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, որն այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ Հուլիսի 20-ի առավոտյան տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը շարունակել է Երասխի հայկական դիրքերի գնդակոծումը, նաև շեշտել է, որ ՀՀ զինված ուժերը շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

Loading...