12:06   21-07-2021
ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման ամբողջական տարբերակը
Թողնել մեկնաբանություն

Սահմանադրական դատարանը հրապարակել է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման ամբողջական տարբերակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին հրապարակեց որոշման վերջին հատվածը: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը որոշել է անփոփոխ թողնել Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ էին դիմել 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները: ՍԴ-ն միավորել էր բոլոր 4 դիմումները և քննում էր մեկ գործով:

Loading...