12:17   25-07-2021
Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպել է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարին
Թողնել մեկնաբանություն

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն:

Գերատեսչության տվյալներով, հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը: Այցի նպատակն է քննարկել հայ-վրացական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր և զարգացնել երկկողմ համագործակցությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:

Loading...