12:00   26-07-2021
«Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ի անցկացման համար կառուցված քաղաքում Հայաստանը կունենա իր շենքը. «Թարմ ուղեղով»` Արմեն Ավագ Ավագյանի հետ
Թողնել մեկնաբանություն

«Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ը  այս տարի մասնակիցների թվով իր պատմության մեջ ամենախոշորն է: Հայաստանը մասնակից 190 երկրներից մեկն է: Միջոցառման անցկացման համար ստեղծվել է առանձին քաղաք՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Քաղաքում կլինի մոտ 200 բար-ռեստորան, առնվազն 20.000 տեղանոց հյուրանոցային համալիր, ինչպես նաև մետրոյի կայարան  և օդանավակայան:

Տարածքը պայմանականորեն բաժանված է 3 թաղամասի: Դրանցից մեկում յուրաքանչյուր երկիր կունենա իր սեփական շենքը, որտեղ ներկայացված են լինելու տարբեր բիզնեսներ: Այս տարի Հայաստանը Էքսպոյին ներկայանալու է «Էթնոտեք» կոնցեպտով. աշխարհին ներկայացվելու է մեր երկրի գիտատեխնոլոգիական դեմքը: 

«Դուբայ էքսպո 2020»-ի հայկական տաղավարի ղեկավարի խոսքով ներկայացվող կոնցեպտը եղածի մեջ աննախադեպ է:

«Թարմ ուղեղով» հաղորդմանը հյուրընկալել է «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ի հայկական տաղավարի ղեկավար Արմեն Ավագ Ավագյանը:

Loading...