13:40   26-07-2021
Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի և Երասխի հատվածներում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայ դիրքապահների պատասխան գործողությունների արդյունքում կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

 

Loading...