Հայաստանում սննդի փառատոնի հիմքը դրվել է դեռևս 2009 թվականին, երբ առաջին անգամ տեղի ունեցավ տոլմայի փառատոնը: Շուտով մարզային քաղաքներում անցկացվեցին նաև խորովածի փառատոններ, որոնք աննախադեպ մասնակցություն ունեցան: Մինչ այդ շատ օտարերկրացիներ և անգամ տեղացիներ, տեղյակ չէին մեր որոշ քաղաքների տեղի և գոյության մասին: Այս տարի խորովածի 12-րդ փառատոնը տեղի է ունենալու Ախթալայում, Օգոստոսի 22-ին: Այսօր, փառատոնից շաբաթներ առաջ, հյուրանոցներում գրեթե բոլոր տեղերը զբաղեցվում են:
Գաստրոնոմիական տուրիզմը, սակայն, պետական հոգածության ներքո չի գտնվում, հայկական խոհանոցն ընդհանրապես իբրև մշակութային արժեք պետական աջակցությունից դուրս է:=
«Էստի համեցեք» հաղորդման հյուր՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հիմադիր անդամ Գրիշա Անտինյանը խոսել է գաստրոնոմիական տուրիզմի և դրա հանդեպ պետական ուշադրության բացակայության մասին: