12:31   27-07-2021
Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը
Թողնել մեկնաբանություն

 Իրանի Իսլամական Հանրապետությունում հուլիսի 26-ին բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, կենտրոնի ստեղծումն առաջին քայլն է դարձել ատոմային ոլորտում ինովացիոն էկոհամակարգի ձևավորման և գործնականում իրանցի միջուկային գիտնականների նվաճումների կիրառման ճանապարհին:

Խոսքը, մասնավորապես, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ատոմային տեխնոլոգիաների կիրառման մասին է։

Թեհրանում կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ու գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարին:


Loading...