Ֆրանս-հայկական համագործակցության խորացմանը պետք չի թերահավատորեն մոտենալ: Թուրք-ֆրանսիական հարաբերությունները լարված են, մեզ համար դա օգտակար է: Չմոռանանք Շառլի Հեբդոյի, Վաշինգտոնում էրդողանի թիկնապահների հետ ծեծկռտուքի և այլ դեպքերը: Ամերիկա-թուրքական հարաբերություններն անդրադառնում են նաև Ֆրանսիայի հետ հարաբերությունների վրա: Այսօր մեր տարածաշրջանում Ֆրանսիան Ամերիկայի կողմից նշանակված է որպես առաջամարտիկ: Եվրոպան իսլամը դիտարկում է որպես կրոն: Մինչդեռ Թուրքիան Իսլամը օգատգործում է որպես քաղաքական գործիք, սա հեռացնում է Անկարան Եվրոպայից:
Բացի դրանից մեծ գերտերություններին իրականում նյարդայնացրել է Ռուսաստանի միանձնյա ներկայությունը Արցախում: Առջևում դելիմիտացիայի հարցն է, որով կարող ենք տանուլ տալ Արցախը: Իշխանությունն առնվազն ինքնապահպանությունից դրդված պետք է օգտագործի Արևմուտքի ընձեռած հնարավորությունը:
«Մոդուս վիվենդի» կոնտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը խոսել է հեղինակավոր «National Interest» պարբերականում իր հոդվածի, ֆրանս-հայկական համագործակցության իրատեսական լինելու մասին: