13:10   28-07-2021
Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ
Թողնել մեկնաբանություն

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները հուլիսի 27-ին հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ նշելով, որ հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն», - նշված է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:

Loading...