15:04   28-07-2021
Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ վերահսկողությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ գլխավոր դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր սահմանադրական լիազորության շրջանակում ստուգել է ՀՀ  առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների կատարման օրինականության վիճակըՊարզվել էոր դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված դատական ակտերով «Ավան» ՀԱԿ ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ է գտնվել 93 անձորոնցից 27-ը տևական ժամանակ չի հաճախել ՀՀ ԱՆ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել էոր նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելուանհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է Հայաստանից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ արդարադատության տարբեր քրեակատարողական հիմնարկներումիսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրերսակայն այդ անձինքդրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել:

«Հատկանշական էոր նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 112-րդ, 131-րդ հոդվածներով նախատեսված արարքներ:

Պարզվել էոր արտահիվանդանոցային հարկադիր բուժման չներկայացող անձանց վերաբերյալ «Ավան»  ՀԱԿ ՓԲԸ կողմիցգործող իրավակարգավորումների համաձայնպարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժինսակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դեպքերերբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց հիշյալ անձինք հատել են ՀՀ պետական սահմանը և այլևս չեն վերադարձելԻսկ բուժումն իրականացնող իրավասու մարմինը նրանց առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ունեցելոստիկանության կողմից նրանց հայտնաբերել հնարավոր չի եղելԱրդյունքում՝ դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

ՀՀ գլխավոր դատախազության գնահատմամբ՝ այս իրավիճակը առավելապես պայմանավորված է ՀՀ-ում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությամբՄասնավորապես, «Ոստիկանության մասին» գործող օրենքով իրավական կարգավորումները և դրանում ոստիկանության լիազորությունները վերաբերում են միայն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված դեպքերինՄինչդեռ քրեական դատավարության օրենսդրությամբ  սահմանված՝ դատարանի դատական ակտով հարկադիր բուժում նշանակված և այդ բուժումից խուսափող անձանց վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ:

Բացի այդոստիկանության կողմից հարկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասության բացակայությունը ներկայումս այս բնագավառում էականորեն սահմանափակում է ոստիկանության լիազորությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունից նաև հայտնում են, որ գործող օրենսդրությամբ նաև հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանը հնարավորություն չունի անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամՀՀ տարածքը չլքելու պարտականությունինչը նույնպես հանգեցրել է վերոնշյալ փաստացի բացասական իրավիճակին:

«Հաշվի առնելով այն իրողությունըոր հարկադիր բուժումից խուսափող անձինք  նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել անձի կյանքի և առողջության դեմ ուղղվածբռնությամբ զուգորդվածհանրային մեծ վտանգավորություն ներկայացնողայդ թվում՝ առանձնապես ծանրհանրորեն վտանգավոր արարքներիսկ տևական ժամանակ արտահիվանդանոցային հարկադիր բուժում չստանալու պայմաններումառողջական վիճակի սրացմամբ պայմանավորվածառկա է հիշյալ անձանց կողմից նոր հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վտանգինչպես նաև դատարանների կողմից նշանակված արտահիվանդանոցային հարկադիր բուժումները ապահովելուդատական ակտերի կատարման ընթացքում առաջացած խնդիրներին համապարփակ լուծում տալու խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքումինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծորն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն»,- տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախագծերի այս փաթեթով  առաջարկվում է սահմանելոր Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Բացի այդառաջարկվում է դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամՀՀ տարածքը չլքելու պարտականությունՄիաժամանակնախատեսվում էոր անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելուՀՀ տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:

 

Loading...