16:06   28-07-2021
Հայկական կողմն ունի 4 վիրավոր. հրադադարի պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի   վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը.

«Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի   վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է»։

 

Loading...