12:50   29-07-2021
Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին հարցը
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում կա երկու հարց:

Երևանի ավագանին կքննարկի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակցի աշխատավարձ:

Օրակարգում ընդգրկված է նաև «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին հարց:

Loading...