12:57   29-07-2021
ՍԱՊԾ-ն վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից խոզերի, խոզի մսի և մսամթերքի ներմուծման սահմանափակումները
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 26-ից վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից կենդանի խոզերինրանց գենետիկական նյութերիխոզի մսի և այլ սննդային մսային հումքիվայրի խոզի մսիիրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներիեղջյուրակճղակայինկաշվեաղիքային հումքիխոզաստևիորսորդական հաղթանշաններիխոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերիներմուծման ժամանակավոր սահմանափակումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՌԴ-ում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունըինչպես նաև ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ» որոշումը:

Loading...