16:04   29-07-2021
Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորեց հանրային գերակա շահի պայմանագիր կնքել
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը լիազորեց Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «Ջի էմ դեւելոփեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Ամիրյան փ., 76-80, Փ. Բուզանդի 103-105 փ., հասցեներով սահմանափակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տվյալ տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ջի էմ դեւելոփեր» ՍՊԸ-ի հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, քանի որ համաձայն օրենսդրության, եթե հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականություն ձեռք բերողը պետությունը չէ, ապա բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմանը կցվում է համապատաuխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագիրը:

Եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի uույն մաuով նախատեuված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպեu պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Նշված տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքի ձեռք բերող էր ճանաչվել «Լիդեր Մոբիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Ձեռք բերողը պարտավոր է մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմամբ uահմանված uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետից oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել uեփականության oտարման պայմանագրի (այuուհետ` oտարման պայմանագիր) նախագիծը»:

Հաշվի առնելով, որ վերը նշված որոշումներով սահմանված օտարման գործընթացի վերջնաժամկետում տարածքում որոշ սեփականատերերի չեն ուղարկվել օտարման պայմանագրերի նախագծերը, Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ կառավարության նշված որոշումները չօտարված սեփականությունների մասով համարվել են անվավեր, իսկ «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

ՀՀ կառավարությունը դեռ 2017-ին հավանություն է տրվել «Ջի էմ դեւելոփեր» ընկերության ներկայացրած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:

Նշված արձանագրային որոշմամբ ներդրումային ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 /երկու/ փուլով.

1-ին փուլ՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև  մոտ 955.69 քմ, հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի (այսուհետ` Թատրոն) նոր շենք:

2-րդ փուլով նախատեսվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում նախկին ձեռք բերող «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում:

Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել  բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը, և Գլխավոր պողոտայի տվյալ հատվածում կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը և կդառնա ներդաշնակ արդեն իսկ կառուցապատված հարակից տարածքներին:


Loading...