16:15   30-07-2021
Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Հուլիսի 19-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Վահագն Մելիքյանին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Loading...