12:35   31-07-2021
Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. Արցախի ՊՆ
Թողնել մեկնաբանություն

 Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները հուլիսի 30-ին շարունակել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները Վարանդայի (Ֆիզուլի)  շրջանում՝ հայտնաբերելով և տարհանելով մեկ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի պաշտպանության նախարարութան մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

 

Loading...