11:11   03-08-2021
Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է «Թալիբանի» 455 զինյալի ոչնչացման մասին
Թողնել մեկնաբանություն

Վերջին մեկ օրվա ընթացքում Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են արմատական «Թալիբան» շարժման 455 զինյալի, 232 հոգի վիրավորվել է: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:
Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են իրականացրել 15 նահանգներում, այդ թվում՝ Քանդահարում, Հերաթում, Բադղիսում, Հիլմենդում, Նիմրուզում:

Թալիբներն իրենց հերթին հայտնել են, որ մի քանի աֆղան զինվորներ սպանվել և վիրավորվել են Փարվանում և Նանգարհարում:
Բացի այդ, ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը նշել էր, որ Լաշկարգահ քաղաքում ԱՄՆ-ի ավիահարվածի արդյունքում սպանվել է յոթ գրոհային, ոչնչացվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

Աֆղանստանում առճակատում է ընթանում կառավարական ուժերի և արմատական շարժման միջև, որը գրավել է զգալի տարածքներ գյուղական վայրերում և հարձակում սկսել խոշոր քաղաքների դեմ: Անկայունությունն աճում է երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...