12:01   03-08-2021
Չինաստանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 300-ը. կան տասնյակ անհետ կորածներ
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի կենտրոնական շրջաններում անցյալ ամիս տեղի ունեցած համատարած հեղեղումների զոհերի թիվն ավելացել է՝ գերազանցելով 300-ը՝ փոխանցում է Al Jazeera-ն:

Երկրի իշխանությունների տվյալներով՝ բնական  աղետի հետևանքով կան տասնյակ անհետ կորածներ: Առավելապես տուժել է Հենան նահանգը, որտեղ մահացել է 292 մարդ: Այս նահանգում անհետ կորած է համարվում 47 բնակիչ:

Loading...