12:57   03-08-2021
ԱՄՀ-ն ռեկորդային 650 մլրդ դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության վերականգնման համար
Թողնել մեկնաբանություն

Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) օգոստոսի 2-ին հավանություն Է տվել 456 մլրդ դոլար ծավալով փոխառության հատուկ իրավունքների (SDR, ԱՀԿ-ի հաշվարկային միավոր) հատկացմանը COVID-19-ի համավարակի հարուցած ճգնաժամի պայմաններում համաշխարհային տնտեսության վերականգնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՀ-ի կայքում:

«Սա պատմական որոշում Է. SDR-ի խոշորագույն բաշխումը ԱՄՀ-ի պատմության մեջ եւ գլոբալ տնտեսության խթանում աննախադեպ ճգնաժամի ժամանակ: SDR-ի բաշխումն օգուտ կբերի բոլոր անդամներին, թույլ կտա բավարարել երկարաժամկետ գլոբալ պահանջը ռեզերվներում, կամրապնդի վստահությունը եւ կնպաստի համաշխարհային տնտեսության հաստատուն ու կայուն լինելուն»,-հայտարարել Է ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան:

Միջոցների բախման մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի օգոստոսի 23-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...